Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

ԱրարատԲանկը՝ ԴեմԱռԴեմ մարզային ֆորումի գլխավոր գործընկեր

ԱրարատԲանկը՝ ԴեմԱռԴեմ մարզային ֆորումի գլխավոր գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սույն թվականի մարտի 30-ին սահմանապահ Վարդենիսում տեղի ունեցավ «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը, որը մեկտեղել էր հարյուրավոր երիտասարդների Հայաստանի մարզերից։

Կրթված հասարակություն ունենալու համար ԱրարատԲանկն ամեն օր է աշխատում: Բանկն օգնել է, որ մարզային ֆորումն իրականություն դառնա: Գլխիվայր միջոցառման նպատակն էր տրամադրել հարթակ բոլոր այն երիտասարդներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն և արդեն իսկ հասցրել են իրենց գործունեության ոլորտներում հաջողություններ գրանցել։

DreamShots PH_-131.jpg (4.59 MB)

Բեմից ելույթ են ունեցել ու իրենց փորձով, հաջողություններով կիսվել երիտասարդ ՄԵՄ-ցիները, իսկ դահլիճից երիտասարդներին լսել ու հարցեր են ուղղել Հայաստանի ամենահաջողակ ու փորձառու մասնագետները, գործարարներն ու մտավորականները։

DreamShots PH_-103.jpg (4.52 MB)

  1. Զարուհի Խլոյան՝ «10 սկզբունքներ, որոնք կօգնեն հասնել հաջողության»,
  2. Սյուզաննա Մանուկյան՝ «Հայկական Սփյուռք՝ ցանցային ազգ և համագործակցություն»,
  3. Արամ Աղեկյան՝ «Համայնքային ցանցեր»,
  4. Մարիամ Սահակյան՝ «Ինչպե՞ս հաղթահարել դժվարություններն ու կոտրել կարծրատիպերը»,
  5. Մոնիկա Սարգսյան՝ «Անձի բրենդ․ ինչպե՞ս դառնալ սեփական անձի լավագույն տեսակը»,
  6. Աղավնի Միքայելյան՝ «Ընտրել խնդիր, այլ ոչ մասնագիտություն։ Ծառայող առաջնորդ։ Ստեղծել մեծ արժեքներ»,
  7. Նարեկ Սողոմոնյան՝ ««Մենթոր-մենթի» հարաբերությունների արդյունավետությունը»,
  8. Նարե Իսկանդարյան, Անգելինա Բալասանյան՝ «Ե՛կ շարժվենք կարգապահությամբ, ոչ թե մոտիվացիայով»։

Վարդենիսում «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ն ավարտվել է փորձի փոխանակմամբ, կապերի հաստատմամբ և Սևան քաղաքի «The Band of Sun» երիտասարդ ռոք խմբի կատարումներով։

«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել հայրենատեր, կիրթ, ամուր արժեհամակարգով առաջնորդների ապակենտրոն համայնք հանուն Հայաստանի համաչափ զարգացման։

Այս պահին ներգրավված են ավելի քան 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 70 փորձառու մենթորներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am