Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումը

Եվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ 
կառավարության որոշումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը 11-րդ լիագումար նստաշրջանում ընդունած բանաձևով ողջունել է Եվրոպական Միության հետ  հարաբերություններն ամրապնդելու Հայաստանի կառավարության որոշումը և ԵՄ կառույցներին հորդորել է մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել Հայաստանի եվրոպական ձգտումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը՝ մանրամասներ ներկայացնելով Բրյուսելում Վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունված բանաձևով խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտը։

Եվրանեսթ ԽՎ-ն բանաձևով կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավել Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացում, ապահովել կայուն խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար՝ ընդգծով տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը։

Վեհաժողովը նաև խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտը, ինչի շնորհիվ կհաստատվեն միջպետական հարաբերություններ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, առաջին հերթին՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am