Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՃՏՊ Քուչակ գյուղի մոտակայքում. կան տուժածներ և մեկ զոհ

ՃՏՊ Քուչակ գյուղի մոտակայքում. կան տուժածներ և մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 27-ին, ժամը 15:15-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1982 թ) և «Opel» (վարորդ՝ Շ. Ֆ., ծնված 1986 թ) մակնիշների ավտոմեքենաները «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ն. Ս, ծնված 1984 թ) տեղում մահացել է, իսկ վարորդն արգելափակվել սրահում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները  (Օ. Մ., ծնված 1990 թ., Գ. Ս., ծնված 2011 թ., Լ. Ս., ծնված 2016 թ., և Լ. Ս., ծնված 2020 թ.) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Ջ. Ա., ծնված 2014 թ., և Մ. Ա., ծնված 2006 թ.) հոպիտալացվել են բժշկական կենտրոն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, պարեկային ծառայության աշխատակիցների հետ սահմանազատել տարածքը, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս բերել Շ. Ֆ.-ին և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը  հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա մահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am