Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է. Օլիվյե Դըկոտինյի

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է. 
Օլիվյե Դըկոտինյի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X -ի իր միկրոբլոգում գրել է  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:


«9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի կողմից դաժան ճնշումներից հետո Լեռնային Ղարաբաղից 100 հազար հայ ստիպված են եղել լքել իրենց տները։ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը՝ հրապարակելով Մարտակերտի, Ստեփանակերտի, Դրմբոնի, Քարվաճառի և Սոթքի միջև  ընկած հեռավորությունները ցույց տվող ճանապարհային նշանի լուսանկարը։




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am