Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ծննդով գյումրեցի Արթուր Մայլամյանի աշխատանքները՝ իտալական «Արհեստավորների լաբիրինթ» ցուցահանդեսում

Ծննդով գյումրեցի Արթուր Մայլամյանի աշխատանքները՝ իտալական 
«Արհեստավորների լաբիրինթ» ցուցահանդեսում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալիայի  Գրոսետո քաղաքի Իլքվադրիվիո պատկերասրահում մարտի 19-ին բացվեց «Արհեստավորների լաբիրինթ» ցուցահանդեսը, որին ներկայացված են ծննդով գյումրեցի արվեստագետ Արթուր Մայլամյանի աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, ցուցահանդեսը, որն անցկացվում է Գրոսետոյի քաղաքապետարանի և նույնանուն մարզի բարձր հովհանու ներքո, բաց կլինի մինչև մարտի 31-ը։

Հայ արվեստագետի հետ միասին ցուցահանդեսին ներկայացված են այլ ստեղծագործողներ ևս՝ Կուդրենկո Տատյանա (Մոլդովա), Քրիստինա Ֆեշչենկո (Ուկրաինա)։

Այս անգամ Արթուր Մայլամյանը ներկայացրել է ծովի թեմատիկային նվիրված աշխատանքներ՝ մոմակալներ  ու ծաղկամաններ, ինչպես նաև եգիպտական թեմայով «Հին աշխարհի լույսը» խորագրով լուսամփոփներ՝ հիմնական նյութերը մետաղ, ապակի, սինթետիկա, պլաստիկ։

«Ընդհանուր մոտ 30 աշխատանք եմ ներկայացրել այս ցուցահանդեսին, որոնք  ստեղծվել են տարբեր տարիների ընթացքում։ Ցուցահանդես ունենալու նպատակը միշտ է եղել։  Հաջորդիվ  նախատեսում եմ համալրել «Հին աշխարհի լույսը» խորագիրը՝ ստեղծելով Հունաստան, Հայաստան, Իտալիա, Չինաստան շարքերը։ Հնարավորության դեպքում ցուցահանդես կկազմակերպեմ նաև Հայաստանում»,-նշեց Արթուր Մայլամյանը:  

     

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am