Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լիբիան փակում է Թունիսի հետ սահմանի հսկիչ անցակետը

Լիբիան փակում է Թունիսի հետ սահմանի հսկիչ անցակետը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի Ազգային միասնության կառավարության ներքին գործերի նախարարությունը կարգադրել է ժամանակավորապես փակել Թունիսի հետ սահմանին գտնվող Ռաս Ջադիր սահմանային անցակետի աշխատանքն այնտեղ տեղի ունեցած բախումներից հետո։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Նշվում է, որ Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ մարտի 18-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել Ռաս Ջադիր անցակետում, որը գտնվում է Լիբիայի և Թունիսի միջև կարևոր առևտրային ճանապարհի վրա (Տրիպոլիից 167 կիլոմետր հեռավորության վրա)։

Ականատեսների խոսքով՝ բախումները տեղի են ունեցել Զուարա քաղաքի ռազմական խորհրդի (պաշտոնապես մտնում է Տրիպոլիում նիստեր գումարող Ազգային միասնության կառավարության պաշտպանության նախարարության կազմի մեջ) մարտիկների և այդ նույն նախարարների կաբինետի Ներքին գործերի նախարարության աշխատակիցների միջև։ Հեռուստաալիքը նշում է, որ բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Զուարայի ռազմական խորհրդի մարտիկները փորձել են սահմանային անցակետից դուրս մղել ՆԳՆ ստորաբաժանումներից մեկի աշխատակիցներին, որոնք այնտեղ էին ժամանել Տրիպոլիի մերձակայքից։

ՆԳՆ-ի հայտարարության համաձայն՝ սահմանային անցակետի փակումն իրականացվել է «իրավասու մարմինների կողմից անվտանգության միջոցներ ձեռնարկելու և դրա աշխատանքը վերականգնելու» համար։

Լիբիայում գործում է երկու կառավարություն, որոնք չեն ճանաչում միմյանց. առաջինը, որը վայելում է ՄԱԿ-ի աջակցությունը, գլխավորում է Աբդել Համիդ Դբեյբան և գործում է Տրիպոլիում: Երկրորդը գտնվում է Բենգազիում՝ Ուսամա Համադի գլխավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am