Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսպանիայում 6 մարդ է զոհվել ոստիկանական անցակետի մոտ բեռնատարի վրաերթի հետևանքով

Իսպանիայում 6 մարդ է զոհվել ոստիկանական անցակետի մոտ բեռնատարի 
վրաերթի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի անցակետի մոտ բեռնատարի վրաերթի պատճառով 6 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Europa Press պարբերականը։

Զոհերից երկուսը ոստիկաններ են, մյուսները՝ քաղաքացիական անձինք։ Եվս երեք իրավապահներ վիրավոր են։  

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:40-ին՝ Սևիլյա քաղաքից ոչ հեռու գտնվող Լոս Պալասիոս բնակավայրի մերձակայքում։ Բեռնատարը բախվել է անցակետում կանգնած մի քանի մեքենաների։

Նախնական տվյալներով՝ խոսքը վթարի, այլ ոչ թե կանխամտածված վրաերթի մասին է։ Մեքենայի վարորդը ձերբակալվել է: Նա ալկոհոլի և թմրադեղի թեստ է անցել, բայց այն բացասական արդյունք է ցույց տվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am