Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի նկարիչների միությունը ցուցահանդեսով կարժևորի ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի ժառանգությունը

Հայաստանի նկարիչների միությունը ցուցահանդեսով կարժևորի ՀԽՍՀ 
վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի ժառանգությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունը, արժևորելով բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի թողած մշակութային ժառանգությունը, ցուցահանդեսով կներկայացնի նրա բազմաբնույթ աշխատանքները:

Arshaluys-Chiflikyan.jpg (66 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 22-ին:

Exegnuhin.tif.png (1.46 MB)

Արշալույս Չիֆլիկյանը երևույթ է հայ կերպարվեստում. նկարիչ, գրող, հանրագիտակ, հմուտ մանկավարժ, որի մարդկային ու մտավոր արժանիքները բարձր են գնահատել ժամանակակիցները։

Նրա ներկայությունը կար մշակույթի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, թատրոն, պոեզիա, դրամատուրգիա և այլն:

Nakr3.tif.png (806 KB)

Արշալույս Չիֆլիկյանը դպրոց է հաճախել 13 տարեկանում։ Ուսումնառության տարիներին ապրել է Գայֆեճյանի բնակարանում։ Այդ շրջանը հարուստ է եղել մտավորականության հետ հանդիպումներով՝ գրողներ, արվեստագետներ, երաժիշտներ, դերասաններ, գիտնականներ, հասարակական գործիչներ և այլք: Դա մեծ ազդեցություն է թողել նրա վրա: Ընդունվել է «Գեղարդ» նկարչական ուսումնարան, որտեղ դասավանդում էին հայ կերպարվեստի ճանաչված անունները՝ Սեդրակ Առաքելյանը, Ստեփան Աղաջանյանը, Գաբրիել Գյուրջյանը, թատերական նկարչության գծով՝ Ստեփան Թարյանը։

1936 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը։ 1953 թվականին Հրաչյա Ղափլանյանը նրան հրավիրում է Երևան, Պատանի հանդիսատեսի թատրոն՝ ձևավորելու Գրիգոր Յաղջյանի «Ոսկի քաղաքը» պիեսի ներկայացումը: 1938-1953 թվականներին եղել է Մցխեթի պետական թատրոնի, 1953-1956 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի կինոթատրոնի բեմանկարիչ, 1956-1974 թվականներին՝ նկարիչ-բեմադրող հայկական հեռուստաստուդիայում: Ձևավորվել է Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա», Շիլլերի «Ավազակներ», Գրիգոր Յաղջյանի «Ոսկի քաղաք», Գայդարի «ՌՀԽ», Նար-Դոսի «Ես և նա», Ալեքսանդր Արաքսմանյանի «Մեսրոպ Մաշտոց», Բ. Նուշիչի «Երկու գող» բեմադրությունները, «Սայաթ-Նովա» ֆիլմը:

Dimankar.tif.png (2.36 MB)

Արշալույս Չիֆլիկյանը նաև տիկնիկային ներկայացումների ձևավորումներ է իրականացրել։ Ստեղծել է բնապատկերներ, դիմանկարներ, թեմատիկ պատկերներ:

Չիֆլիկյանը կարծում էր, որ նկարիչը պետք է  լիակատար ազատություն ունենա, ինչի համար դրա համար անհրաժեշտ է տիրապետել իմացաբանությանը (գնոսեոլոգիա), գեղագիտությանը (էսթետիկա) և բարոյագիտությանը (էթիկա)։

Mher_nk.tif.png (949 KB)

Չիֆլիկյանն իր ստեղծագործական մեթոդը հետևյալ կերպ է ձևակերպել. «Յուրաքանչյուր գույնի մեջ կան երանգներ, որոնք արտահայտում են տարբեր տրամադրություններ՝ ուրախություն, տխրություն, կարոտ, սեր։ Նկարիչը միշտ պետք է հետևի գույնի ընտրությանը տարբեր թեմաներ արծարծելիս։ Դա այն է, ինչին ես ձգտում եմ»։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 26-ը:

Self_port.tif.png (2.51 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am