Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 19-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է 20 հարց:

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ կքննարկի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Օրակարգում է նաև Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Նիստերի օրակարգում են նաև մի քանի համաձայնագրերի վավերացման հարցեր՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am