Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Մեկնարկում է բիզնեսի հիմնման անվճար կրթական ծրագիրը միայնակ մայրերի և ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար 

Մեկնարկում է բիզնեսի հիմնման անվճար կրթական ծրագիրը միայնակ մայրերի և 
ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (GITC) «Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատոր» նախաձեռնության շրջանակում Շիրակում, Լոռիում, Արմավիրում և Երևանում սկսում է «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» անվճար կրթական ծրագիրը միայնակ մայրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու ՏՏ կենտրոնից, «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» ծրագրի նպատակը կանանց շրջանում զբաղվածության խթանումն է բիզնես և տեխնոլոգիական դասընթացների և դրամաշնորհների միջոցով։

«Ծրագրին մասնակցելու միակ և կարևոր նախապայմանը բիզնես գաղափարի առկայությունն է, որը իրագործելու համար մասնակից կանայք ստանալու են համապատասխան գիտելիքներ տարբեր ոլորտներից, այդ թվում՝ հաշվապահություն, գրաֆիկ դիզայն, մարքեթինգ, առցանց վաճառքների իրականացում և այլն:

Կրթական փուլում դասընթացներին զուգահեռ կանայք GITC-ի և մենթորների աջակցությամբ կազմելու են իրենց գաղափարներին համապատասխան բիզնես պլան, որը ծրագրի հաջորդ փուլում ներկայացվելու է ժյուրիի դատին և ստանալու է ֆինանսավորում մինչև 2 մլն դրամ։

Գաղափարի իրագործման փուլում GITC-ն աջակցելու է նաև բիզնեսը գրանցելու իրավաբանական հարցերում։

Ծրագրի տևողությունը յուրաքանչյուր մասնակցի համար անհատական է, առավելագույնը 3 ամիս՝ կախված բիզնես գաղափարից և իրագործման բարդությունից։

Գրանցվել հնարավոր է մինչև ապրիլի 5-ը՝  հետևյալ հղումով»,- ասվում է հայտարարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am