Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Հյուսիսային Կորեան ներկայացրել է նոր մարտական տանկ, որը վարել է անձամբ Կիմ Չեն Ընը

Հյուսիսային Կորեան ներկայացրել է նոր մարտական տանկ, որը վարել է անձամբ 
Կիմ Չեն Ընը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային Կորեան զինվորական ցուցադրության ժամանակ ներկայացրել է նոր մարտական տանկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն, ըստ հրապարակման, «արտահայտել է իր մեծ բավարարվածությունը», որ նոր տեսակի մարտական տանկը հաջողությամբ ներկայացրել է իր «գերազանց հարվածային ուժը և շարժունակությունը» առաջին ցուցադրության ժամանակ։

65f28e31d6744.image.jpg (85 KB)

Տանկի անձնակազմերը ցուցադրական ճակատամարտի են մասնակցել։ Ըստ գործակալության՝ հաղթող է ճանաչվել 105-րդ տանկային բրիգադը, որը Կորեական պատերազմի ժամանակ գրավել էր Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը։

Այնուհետև Կիմ Չեն Ընը բարձրացել է նոր մարտական տանկը և անձամբ վարել այն։

Հյուսիսային Կորեայի կողմից ցուցադրական ճակատամարտը տեղի է ունեցել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ամենամյա համատեղ զորավարժությունների ավարտին։ Անցյալ շաբաթվա ընթացքում երկու երկրների ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել տանկերի, զրահապատ մեքենաների, ինչպես նաև FA-50 կործանիչ ինքնաթիռների մասնակցությամբ։ Հյուսիսային Կորեան բազմիցս դատապարտել է այդ զորավարժությունները՝ ասելով, որ դրանք պատերազմի փորձ են, իսկ Սեուլը հայտարարել է, որ դրանք զուտ պաշտպանական բնույթ են կրում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am