Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ

Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և 
պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ քաղաքացիական առաքելության կողմից բարձրաձայնված՝ Ներքին Հանդ մուտքի խոչընդոտի առիթով ահազանգը քննվում է և քննության արդյունքում եզրակացություններ կարվեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ մանդատով են Ներքին Հանդի հատվածում կանգնած Ռուսաստանի սահմանապահ զորքերը, իրավական ի՞նչ պայմանագրի հիման վրա և եթե ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների մուտքը Ներքին Հանդի հատված խոչընդոտել են Ռուսաստանի սահմանապահ զորքերը, ապա այս դեպքում ո՞րն է պետության գործողությունը։ Պատգամավորը նաև հիշեցրեց, որ իշխանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում էին, որ Ներքին Հանդի հատվածը հանդիսանում է Ռուսաստանի սահմանապահների պատասխանատվության գոտի։

«Նախ որևէ մեկը չի հայտարարել, որ դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է։ Լավ կլիներ, որ կոնկրետ հայտարարությունը մատնանշեիք, որպեսզի ավելի հասկանալի լինի։

Ինչ վերաբերվում է հայտարարություններին՝ հնչել է ահազանգ և այդ ահազանգը քննվում է՝ հասկանալու համար, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը՝ կա՞ նման խոչընդոտ, թե՞ չկա, և քննության արդյունքում որոշակի եզրակացություն կարվեն»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով ՌԴ սահմանապահների մանդատին և կարգավիճակին՝ վարչապետը նշեց, որ տվյալ դեպքում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։

«Շատ իրադարձություններ կան, որոնք Հայաստան-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան ձևով են ձևավորվել ձեզ հայտնի իրադարձությունների բերումով։  Կարող եմ ասել, որ տվյալ դեպքում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։ Եթե սա նշանակում է, որ ՌԴ սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել՝ ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն համապատասխան հետևություններ»,- եզրափակեց վարչապետը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]