Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Ուկրաինայի նախագահը Սաուդյան Արաբիայում կքննարկի խաղաղության բանաձևին առնչվող հարցեր

Ուկրաինայի նախագահը Սաուդյան Արաբիայում կքննարկի խաղաղության 
բանաձևին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 27-ին ժամանել է Սաուդյան Արաբիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահն այս մասին հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։

Նա մտադիր է բանակցություններ վարել թագաժառանգ  Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի հետ։

Ուկրաինայի ղեկավարը պատմել է, որ այցի թիվ մեկ թեման խաղաղության բանաձևն է։ Ուկրաինան Ջիդդայում խորհրդականների մակարդակով հանդիպում է անցկացրել անցյալ տարի նման նախաձեռնության իրականացման վերաբերյալ։

«Այժմ մենք մոտեցել ենք խաղաղության առաջին գագաթնաժողովի անցկացմանը և ակնկալում ենք շարունակել ակտիվ աջակցությունը Սաուդյան Արաբիայից», - ավելացրել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկրորդ թեման գերիների և տեղահանված անձանց վերադարձն է։ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունն արդեն օգնել է ուկրաինացիներին ազատ արձակել։

«Վստահ եմ, որ այս հանդիպումն էլ արդյունք կտա», - նշել է նա:

Զելենսկին նաև նախատեսում է քննարկել տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղությունները և Սաուդյան Արաբիայի մասնակցությունը Ուկրաինայի վերականգնմանը պատերազմի հետևանքներից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am