Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում սպանվածների համար. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում 
սպանվածների համար. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ամերիկայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ հայ ժողովրդի հետ միասին սգում է 1988 թվականին Սումգայիթում սպանվածների համար:

«Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։ Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ 36 տարի առաջ այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, իրականացվել են Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ են գնացել հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները բռնի տեղահանվել են:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am