Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են սերտ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները

ՀՀ նախագահը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են սերտ համագործակցության 
հետագա ընդլայնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Յուտական շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար:

«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, բնական աղետների դիմակայման և այլ ոլորտներում փոխգործակցության ակտիվացման ու ճապոնական լավագույն փորձի կիրառման հեռանկարներին:

Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության զարգացման շարունակական խթանումը«,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կարևորության վերաբերյալ:

Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը իր շնորհակալական խոսքն է հղել Ճապոնիայի կառավարությանը և իշխանություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման և հիմնախնդիրները բանակցային եղանակով լուծելու հարցում Ճապոնիայի հստակ դիրքորոշման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերված մարդասիրական աջակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am