Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Ծանրամարտի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է

Ծանրամարտի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության մեդալային 
հաշվարկում երկրորդն է

ՍՈՖԻԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին երկրորդն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ազգային թիմն ունի 9 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ: 

Մեդալային հաշվարկում առաջին տեղում Բուլղարիայի թիմն է 11 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներով։

Մեդալային հաշվարկի համար հիմք է ընդունվում ոսկե մեդալների քանակը։

Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը: 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, ԵԱ-ի փոխչեմպիոն է դարձել նաև Սիմոն Մարտիրոսյանը, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am