Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ամերիաբանկի ներկայիս ղեկավար թիմը նույնպես շարունակելու է կառավարել բանկը. BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի նախագահի հարցազրույցը

Ամերիաբանկի ներկայիս ղեկավար  թիմը նույնպես շարունակելու է կառավարել 
բանկը. BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի նախագահի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիաբանկն ու BOGG PLC միջազգային ֆինանսական խումբն ավարտել են բանակցությունները, ըստ որի Ամերիաբանկը կարող է միանալ  BOGG միջազգային խմբին։ Առջևում գործարքի հաստատումների փուլն է, իսկ մինչ այդ BOGG ֆինանսական խմբի խորհրդի նախագահ Մել Քարվլը բանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այցելել է Հայաստան։

Այցի շրջանակում Մել Քարվլը հարցազրույց է տվել, որի ժամանակ խոսել է Հայաստանի ներդրումային գրավչության մասին, մանրամասն ներկայացրել է BOGG ընկերությունը, խոսել հավանական գործարքի մանրամասների ու երկու կողմերի համար դրա կարևորության մասին։

Նա անդրադարձել է նաև գործարքի հաստատման պարագայում ստեղծվող հնարավորություններին՝ նշելով, որ բանկի հաճախորդների համար էլ ավելի մեծ ապահովության և կայունության գրավականներ կստեղծվեն, քանի որ Ամերիան ավելի մեծ բանկային խմբի մաս կկազմի և Խմբի միջոցով ուղիղ հասանելիություն կստանա կապիտալի համաշխարհային շուկաներին:  Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ամերիաբանկը շարունակելու է կերտել իր հաջողության պատմությունը` մնալով առաջատար հայկական բանկ իր նույն բրենդով․ «Բանկի ներկայիս ղեկավար  թիմը նույնպես շարունակելու է կառավարել բանկը»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am