Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Ներդրում ապագայի մեջ. Էփրիքոթ Կապիտալի հովանավորությամբ ՀՊՏՀ-ում բացվեց վերանորոգված լսարան

Ներդրում ապագայի մեջ. Էփրիքոթ Կապիտալի հովանավորությամբ ՀՊՏՀ-ում 
բացվեց վերանորոգված լսարան

ԵՐԵՎԱՆ,19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի է ունեցել հայկական ներդրումային Էփրիքոթ Կապիտալ ընկերության հովանավորությամբ վերանորոգված լսարանի բացումը։ Վերանորոգումն իրականացվել է 2023 թվականի հոկտեմբերին ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա և առարկայացնում է Հայաստանում ֆինանսական ոլորտի մասնագետների ապագա սերունդները կրթելու կողմերի հանձնառությունը:

1D2_6841.JPG (4.81 MB)

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում գտնվող այս լսարանը հագեցած է նորագույն խելացի գրատախտակով, ժամանակակից կահույքով և նորարար դիզայնով` ուսանողների համար ստեղծելով հաճելի և խթանող ուսումնական միջավայր: Լսարանը կհյուրընկալի նաև կապիտալի շուկաների և ներդրումների թեմաներով Էփրիքոթ Կապիտալի առաջատար փորձագետների կողմից աշխատարանների շարք, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ոլորտի առաջատարներից ստանալ պրակտիկ պատկերացումներ և գործնական գիտելիքներ: 

Անդրադառնալով համագործակցությանը՝ Էփրիքոթ Կապիտալի հիմնադիր Վարդան Ամարյանն ընդգծել է մասնավոր հատվածի և կրթական հաստատությունների միջև համագործակցության կարևորությունը՝ նշելով փորձառությունների կազմակերպման, նախագծերի հովանավորության և փորձագետների կողմից դասախոսությունների միջոցով ակտիվ համագործակցությունը Հայաստանի առաջատար կրթական հաստատությունների հետ:

1D2_6884 (1).JPG (4.67 MB)

«Մեզ համար կրթության մեջ ներդրում կատարելը ներդրում է ապագայի մեջ», - նշել է Վարդան Ամարյանը: 

«Այս լսարանը մեր առցանց Էփրիքոթ Ակադեմիայի նյութերի և մեր փորձագետների դասախոսությունների հետ միասին ուսանողների համար կստեղծի ֆինանսների աշխարհն ուսումնասիրելու համար դինամիկ ուսումնական միջավայր և թույլ կտա կառուցել հաջող կարիերա», - հավելեց Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը՝ նշելով, որ ընկերությունն արդեն իսկ ունի ՀՊՏՀ շրջանավարտ աշխատակիցների և ուրախ է իր ներդրումն ունենալ ապագա տաղանդների կրթության գործում:

1D2_6855.JPG (5.57 MB)

Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշել է, որ Տնտեսագիտական համալսարանն ակտիվ գործընկերային հարաբերություններ է կառուցում Հայաստանի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի հետ, որի նպատակը ուսանողների գործնական հմտությունների զարգացմանն ու նրանց աշխատանքային առաջընթացին աջակցելն է։ 

1D2_6834.JPG (7.74 MB)

«Այս համատեքստում բարձր ենք գնահատում  Էփրիքոթ կապիտալի հետ մեր համագործակցությունը, որի շոշափելի արդյունքն այսօր ուրախացնում է բոլորիս։ Վստահ եմ, որ մեր գործընկերոջ կողմից վերանորոգված այս նոր ու արդիական լսարանը կամրապնդի ընկերության ներկայությունը մեր բուհում՝ միաժամանակ ուսանողների համար ստեղծելով ուսումնառության ավելի լավ պայմաններ, ինչը համահունչ է ենթակառուցվածքների բարելավման մեր ռազմավարական նպատակին»,- ասաց Դիանա Գալոյանը։ Բուհի ղեկավարն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Էփրիքոթ Կապիտալի հիմնադիր Վարդան Ամարյանին և գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանին։ Ընդգծվեց նաև այս նոր լսարանի ստեղծման աշխատանքներում ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանի կազմակերպչական հարցերում ցուցաբերած գործուն աջակցությունը։

1D2_6895.JPG (4.84 MB)

«Մեր աչքի առաջ ամեն օր մեր համալսարանն առաջընթաց է ապրում, բարելավվում է կրթական միջավայրը, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Ուսանողներիս համար շատ հաճելի է, որ մեր ուսումնական գործընթացն այսուհետ կկազմակերպվի այսպիսի նորաոճ լսարանում, դա շատ մոտիվացնող է»,- ասել է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Ժաննա Իխտարյանը։

Էփրիքոթ Կապիտալը հայկական առաջատար ներդրումային ընկերություն է, որն առաջարկում է ներդրումային գործիքներ և արդյունավետ հարթակ ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար: Էփրիքոթի հարմար բջջային հավելվածի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն ցածր միջնորդավճարներով օգտվել համաշխարհային ֆինանսական շուկաների ներդրումային հնարավորություններից, այդ թվում՝ ներդրումներ կատարել միջազգային հեղինակավոր ընկերությունների բաժնետոմսերում, ETF-ներում, ՀՀ պետական պարտատոմսերում և այլ գործիքներում:

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը բիզնեսի և տնտեսագիտության մասնագիտական բնագավառում ՀՀ առաջատար բուհն է, որի 6 ֆակուլտետներում առկա և հեռակա կրթաձևերով կրթություն են ստանում բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 9000 ուսանողներ։  Ընդունելության բարձր ցուցանիշները, աշխատաշուկայի հետ գործընկերային կապերի ստեղծումը, միջազգային տարբեր նախագծերի իրականացումը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտահետազոտական գործունեությունը տարեցտարի ամրապնդում են համալսարանի դիրքերն ու գրավչությունը ինչպես դիմորդների, այնպես էլ արտաքին մյուս շահառուների շրջանում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am