Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները․ ԱՄՆ-ն արձագանքել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային

Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները․ ԱՄՆ-ն արձագանքել է 
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին փետրվարի 13-ին տեղի ունեցած բախումների առնչությամբ և կարծում է, որ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մեզ մտահոգում են մահացու ելքով ռազմական բախումների մասին հաղորդումները, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները: Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է։ Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ հասցեագրվի», - ասել է Միլլերը ճեպազրույցի ընթացքում։

Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Ինչ վերաբերում է փետրվարի 16-ին կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Բլինքենի հնարավոր հանդիպմանը, Միլլերը նշել է, որ պետքարտուղարի օրակարգի մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Չնայած Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի ու միջազգային դերակատարների ջանքերին՝ ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած,  ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ։  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am