Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
1 րոպեի ընթերցում
![Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1130128.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Եգանյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
«Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանին, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)»,- ասվում է հրամանագրում։