Հասարակական

34 և 25 տարեկան տղամարդիկ մարմնավաճառներին առևանգել են ու կողոպտել

4 րոպեի ընթերցում

34 և 25 տարեկան տղամարդիկ մարմնավաճառներին առևանգել են ու կողոպտել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է մարմնավաճառների նկատմամբ ավազակություն կատարելու, վերջիններիս առևանգելու դեպքերը, պարզել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր բարեկամներ են՝ Կոտայքի մարզի 34 և 25-ամյա բնակիչներ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թ․ հունվարի 30-ին ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում Կոտայքի մարզի հիշյալ բնակիչները պայմանավորվել են մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հետ՝ հյուրանոցներից մեկում գումարի դիմաց սեռական բնույթի ծառայություն մատուցելու շուրջ: Սակայն ավտոմեքենա նստելուց հետո նշված անձինք ավտոմեքենան վարել են ոչ թե դեպի հյուրանոց, այլ՝ դեպի Ջրվեժ գյուղի դաշտամիջյան հատված։ Այդ ընթացքում 25-ամյա երիտասարդը տեղափոխվել է ավտոմեքենայի հետնամաս, որից հետո ավտոմեքենայի դռները փակել են՝ կնոջը թույլ չտալով ավտոմեքենայից դուրս գալ։ Այնուհետև երիտասարդը կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել, իսկ 34-ամյա տղամարդը, ատրճանակի նմանվող առարկայի գործադրման սպառնալիքով, կնոջն ստիպել է իր մոտ եղած գումարը՝ 48000 ՀՀ դրամ, տալ իրենց, որից հետո, վերջինիս թողնելով դաշտամիջյան հատվածում, հեռացել են:

Դեպքից ժամեր անց՝ 05:30-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 34-ամյա տղամարդը ձերբակալվել և վերջինիս կողմից շահագործվող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել Կոտայքի մարզի վերոհիշյալ անձանց կողմից նշված դեպքից օրեր առաջ նույնաբնույթ այլ հանցագործություն կատարելու վերաբերյալ ևս, որի կապակցությամբ մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ըստ նշված վարույթի նյութերի՝ վերոհիշյալ անձինք 2024 թվականի հունվարի 19-ին ժամը 21:00-ի սահմաններում մարմնավաճառությամբ զբաղվող մեկ այլ կնոջ հետ ձեռք են բերել վերջինիս կողմից գումարի դիմաց իրենց սեռական բնույթի ծառայություն մատուցելու պայմանավորվածություն: «Օպել» մակնիշի ավտոմեքենայով նրան տարել են Ջրաշեն թաղամաս, որտեղ ծեծել են, հայհոյել, սպառնալով վերցրել նրա հեռախոսը և 47.000 դրամ գումարը:

Որոշում է կայացվել, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, նշված քրեական վարույթները միացնելու և համատեղ քննությունը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարելու վերաբերյալ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 2024 թվականի փետրվարի 1-ին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է նաև 25-ամյա երիտասարդը:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ: 34-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել են նաև դեպքերի վայրերի զննություններ, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են քննության համար ապացուցողական նշանակություն ունեցող առարկաներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 2 տղամարդկանց մեղադրանքներ են ներկայացվել:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում