Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Եգիպտոսն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները սահմանին՝ Գազայում իսրայելական հնարավոր հարձակման կապակցությամբ

Եգիպտոսն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները սահմանին՝ 
Գազայում իսրայելական հնարավոր հարձակման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Եգիպտոսը մոտ 40 տանկ և զրահամեքենա է ուղարկել Սինայի հյուսիս-արևելք՝ Գազայի հետ սահմանին անվտանգության ամրապնդման միջոցառումների շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության ծառայության երկու աղբյուրները: 

Տեղակայումը տեղի է ունեցել Գազայի հարավային Ռաֆահ քաղաքի շուրջ իսրայելական ռազմական գործողությունների ընդլայնման նախօրեին, որտեղ նրա բնակչության մեծ մասը անվտանգություն էր փնտրում՝ ուժեղացնելով Եգիպտոսի մտավախությունները, որ պաղեստինցիները կարող են զանգվածաբար ստիպված լինել լքել անկլավը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am