Քաղաքականություն

Դա պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք թշնամաբար տրամադրված մեր հարևանների ջրաղացին. ԱԺ նախագահը դիմեց ընդդիմությանը

3 րոպեի ընթերցում

Դա  պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք թշնամաբար տրամադրված մեր հարևանների ջրաղացին. ԱԺ նախագահը դիմեց ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց, որպեսզի ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց անհիմն մեղադրանքներ չվերագրեն և ջուր չլցնեն Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների ջրաղացին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր ելույթում՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին, որում վերջինս իշխանություններին մեղադրում էր ադրբեջանական թեզեր տարածելու մեջ։

«Որևիցե մեկը չի ասում, թե Ադրբեջանն ու Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ. այն, որ նրանք թշնամաբար են տրամադրված, դա փաստ է: Իսկ մենք վերջին 100-ամյակի ընթացքում ինչպե՞ս ենք տրամադրված եղել մեր հարևան երկրների հանդեպ, իհարկե, հասկանալի պատճառով: Նույն ձև թշնամաբար ենք տրամադրված եղել, նմանապես թշնամի ենք հանդիսանում մեր հարևանների համար: Լավ, իսկ հարցը ո՞նց ենք լուծելու»,-ասաց ԱԺ նախագահը:

Գառնիկ Դանիելյանը նշել էր, որ երկրի առաջ ծառացած մարտահրավերների պայմաններում մարդիկ ապրում են վախի մթնոլորտում, որ հարձակում տեղի կունենա Հայաստանի նկատմամբ, ինչի մասին Ադրբեջանում և Թուրքիայում բացեիբաց խոսում են։

Հայաստանի ԱԺ նախագահն էլ նշեց, որ Հայաստանի իշխանություններն ուզում են երկիրն ապահովագրել հետագա այնպիսի զարգացումներից, որոնց երկիրը պատրաստ չէ և չի էլ կարող պատրաստ լինել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: «Կա իրողություն, որը ստեղծվել է պատերազմից հետո»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հավելեց՝ հաճախ ընդդիմության գործելաոճը և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, համընկնում են: «Կապ եմ տեսել դրանց մեջ: Բայց հիմա ուզում եմ դուրս գալ այդ վարկածից: Կարո՞ղ է մենք մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ ուղղակի մեր հակառակորդ երկրները՝ ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, օգտվում են այս իրավիճակից, և մենք դա չենք նկատում»,-ասաց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նշեց՝ ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը ունեն իրենց սխալները: «Իսկ կարո՞ղ է նաև այդ սխալների մեջ նաև մտնում է այն բանը, որ նրանք օգտվում են, և մենք դա չենք նկատում ու ջուր ենք լցնում իրենց ջրաղացին: Բավական է, որ մի ադրբեջանական նարատիվ նետվի շրջանառության մեջ, թե մենք, թե դուք, թե լրատվամիջոցները, վերցնում են այդ նարատիվը: Դուք ասում եք, թե մենք ենք դա վերցրել, մենք ասում ենք, թե դուք եք վերցրել: Դա պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք մեր թշնամաբար տրամադրված հարևանների ջրաղացին: Ի՞նչ ենք շահելու մենք»,-ասաց Ազգային ժողովի նախագահը:

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Գեղարքունիքում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց չկա. մարզպետ

Քաղաքականություն

Գեղարքունիքում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց չկա. մարզպետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում