Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Պատկան մարմինները հերքում են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատի և կադաստրի գրասենյակի փակվելու լուրերը

Պատկան մարմինները հերքում են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-
ինտերնատի և կադաստրի գրասենյակի փակվելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական մարմինները հերքում են Վարդենիսի նյարդահոգեբակաան տուն-ինտերնատի, ինչպես նաև կադաստրի կոմիտեի Վարդենիսի բաժանմունքի փակվելու մասին խոսակցությունները։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, անդրադառնալով խոսակցություններին, թե Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը նախատեսում են փակել, հերքել է դրանք․ «Նման որևէ քննարկում չի եղել և չկա»,- «Արմենպրես»-ին ասել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Կադաստրի կոմիտեն իր հերթին հերքել է շրջանառվող խոսակցությունները Կադաստրի կոմիտեի Վարդենիսի գրասենյակի փակվելու մասին․

«Տեղեկացնում ենք, որ Կադաստրի կոմիտեի «Վարդենիս» սպասարկման գրասենյակի պետ Գրիշա Աղաջանյանը մինչև սույն թվականի փետրվարի 28-ը գտնվում է արձակուրդում, իսկ գրասենյակը շարունակում է իր բնականոն աշխատանքը»,- ասված է Կադաստրի կոմիտեի պարզաբանման մեջ:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի և Կադաստրի կոմիտեի Վարդենիսի գրասենյակի փակվելու մասին խոսակցություններն ակտիվորեն շրջանառվում են սոցիալական ցանցերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am