Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Բուլղարիայի միջազգային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Բուլղարիայի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մարզիկով Բուլղարիայում մասնակցում է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումների առաջին օրը ռինգ է դուրս եկել Հայաստանի չեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։ Մեր մարզիկը մրցել է Ուկրաինան ներկայացնող Տիմուր Բաբաշկոյի հետ ու հաղթել 4։1 հաշվով։

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են նաև Արեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ) և Աղվան Ալեքսանյանը (80 կգ):

Հայ բռնցքամարտիկները Ստրանջայի մրցաշարին մասնակցում են Արթուր Մելքումյանի գլխավորությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am