Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փաշինյանը Հայաստանի պետական շահն է համարում տնտեսական զարգացումը

Փաշինյանը Հայաստանի պետական շահն է համարում տնտեսական զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական շահն է համարում տնտեսական զարգացումն ու ընդհանրապես զարգացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ է հայտնել Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում:

«Ես եկել եմ այն համոզման, որ Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է և ընդհանրապես՝ զարգացումը, որովհետև այն, ինչ մենք խոսում ենք՝ բանակ, կրթություն, սահմանների անվտանգություն, կոնկրետ բյուջետային ծախս է»,-ասել է Փաշինյանը: 

Խոսելով անվտանգության բաղադրիչի մասին՝ վարչապետն ընդգծել է, որ տնտեսությունը նաև պատերազմական իրավիճակում է շատ կարևոր: «Առաջնագիծ ո՞վ է հասնելու կամ թիկունքում մարդիկ աշխատելո՞ւ են, թե՞ չէ: Ենթակառուցվածքները խոցվում են, դու պիտի կարողանաս մարդկանց, թիկունքի բնականոն գործունեությունը շատ թե քիչ ապահովես, ինքը ճակատի համար պետք է արտադրի ինչ-որ բաներ, սկսած հագուստից, վերջացրած առողջապահություն, դեղեր, սնունդ և այլն: Բայց այսօրվա իրավիճակում տնտեսական զարգացումն է Հայաստանի շահը, որովհետև տնտեսական զարգացմամբ է, որ դու ունենում ես ենթակառուցվածքներ և բյուջետային միջոցներ»,-նշել է Փաշինյանը:

Խոսելով կառավարության կողմից զինվորականների աշխատավարձերի բարձրացման մասին՝ նա ընդգծեց՝ եթե պետական բյուջեում եկամուտ չկա՝ չես կարող զինվորականի և որևէ մեկի աշխատավարձը բարձրացնել, չես կարող զենք, զինամթերք ձեռք բերել, չես կարող կրթությունը ֆինանսավորել, որպեսզի զինվորականը, սպան պատշաճ կրթություն ունենան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am