Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը նշել է Թուրքիա այցի նպատակը

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը նշել է Թուրքիա այցի 
նպատակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը խոսել է իր՝ Թուրքիա այցի նպատակների մասին

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նուլանդը թեմայի մասին խոսել է CNN Türk-ի հետ զրույցում: 

«Պատահական չէ, որ ես այստեղ եմ հենց այն բանից հետո, երբ Թուրքիան վավերացրեց Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ինչպես գիտեք, Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությամբ մենք երկու նոր երկիր ենք ավելացնում ՆԱՏՕ-ին։ Սա ամրապնդում է մեր դաշինքը»,- ընդգծել է նա։

«Այսպիսով, այն քայլերից մեկը, որ Բլինքենն ինձ խնդրել է անել, մեր հարաբերությունների մյուս ասպեկտների ակտիվացումն է և 2024 թվականի անելիքների շուրջ քննարկմանը վերադառնալը,  ներառյալ հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստումը»,- հավելել է նա:

Նա նշել է, որ սա շատ լավատեսական այց է, քանի որ կողմերը վերադառնում են հարաբերություններում լիարժեք համատեղ աշխատանքի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am