Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

ԱՄՆ-ից տեսուչներ են ժամանել Կիև

ԱՄՆ-ից տեսուչներ են ժամանել Կիև

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի տեսուչները ժամանել են Կիև: Նրանք հանդիպումներ կանցկացնեն՝ ուղղված Ուկրաինային տրամադրված օգնության օգտագործման նկատմամբ հսկողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը:

«Ուրախ եմ Կիևում ողջունելու պաշտպանության նախարարության, Պետքարտուղարության և ԱՄՆ ՄԶԳ-ի երեք գլխավոր տեսուչներին: Նրանց հանդիպումները գործադիրների, գործընկերների և Ուկրաինայի կառավարության հետ կնպաստեն Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ օգնության նկատմամբ հսկողությանը և հաշվետվողականությանը», - գրել է Բրինքը:

Ավելի վաղ հրապարակվել էր ԱՄՆ պաշտպանության նախարարության վերահսկողական վարչության զեկույցը, որի համաձայն Պենտագոնը պատշաճ կերպով չի իրականացրել Ուկրաինային զենքի մատակարարումների հսկողությունը, 1,6 միլիարդ դոլար ծավալով մատակարարումների կեսից ավելին դեռ մնացել է չհաշվառված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am