Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Ինդոնեզիայի նախագահը նոր կառուցվող մայրաքաղաքում հիմնարկեքի արարողությունների է մասնակցել

Ինդոնեզիայի նախագահը նոր կառուցվող մայրաքաղաքում հիմնարկեքի 
արարողությունների է մասնակցել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն դրել է երկրի ապագա մայրաքաղաք Նուսանտարայի պետական ​​մզկիթի հիմքի առաջին քարը, մասնակցել է լոգիստիկ գերհանգույցի և Նուսանտարայի քաղաքային իշխանության շենքի հիմնարկեքի արարողություններին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Antara գործակալությունից։

Վիդոդոն նշել է, որ մզկիթը կտեղավորի 61 000 հավատացյալի, իսկ դրա կառուցումը կարժենա ավելի քան 60 միլիոն դոլար։

Բացի այդ, Ինդոնեզիայի նախագահը մասնակցել է ազգային հերոսներին նվիրված հուշահամալիրի հիմնարկեքի արարողությանը, որը կառուցվում է օգոստոսին Ինդոնեզիայի անկախության 79-ամյակին ընդառաջ։

Ինդոնեզիայի նախագահը մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու գաղափարի մասին հայտարարել էր 2019 թվականին։  Սկզբնապես նախատեսվում էր, որ մեգապոլիսը Կալիմանտան կղզում կհայտնվի մինչև 2024 թվականը։ Այդ նպատակների համար հատկացվել էր գրեթե 32 միլիարդ դոլար: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով նախագծի իրականացումը դադարեցվել էր։ 2022 թվականի հունվարին պետության ղեկավարը հայտարարել էր, որ նոր մայրաքաղաքը կոչվելու է Նուսանտարա (թարգմանաբար նշանակում է «արշիպելագ»):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am