Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Չինաստանի բնակչությունը 2023 թվականին կրճատվել է  2,08 միլիոնով

Չինաստանի բնակչությունը 2023 թվականին կրճատվել է  2,08 միլիոնով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակչությունը 2023 թվականին կրճատվել է 2,08 միլիոնով՝ հասնելով 1,40967 միլիարդի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է ՉԺՀ պետական ​​վիճակագրական վարչությունը:

Ըստ զեկույցի՝ տարվա ընթացքում իշխանությունները երկրում գրանցել են 9,02 մլն նորածին, մահացել է 11,10 մլն մարդ։ Ծնելիության և մահացության գործակիցները կազմել են համապատասխանաբար 6,39 և 7,87 պրոմիլե։

Չինաստանի արական սեռի բնակչությունը հասել է 720,32 միլիոնի  (0,2 տոկոս նվազում), իգական սեռինը՝ 689,35 միլիոնի (0,04 տոկոս նվազում)։ Աշխատունակ տարիքի (16-ից 59 տարեկան) քաղաքացիների բաժինը կազմել է 61,3 տոկոս՝ 0,7 տոկոսային կետով պակաս, քան 2022 թվականին։ Երկրում կա 65 տարեկանից բարձր 216,76 մլն մարդ, որոնց թիվն աճել է 3,3 տոկոսով։

Հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2023 թվականին Չինաստանի քաղաքների բնակչությունն աճել է 1,2 տոկոսով՝ մինչև 932,67 միլիոն։ Գյուղական վայրերում բնակվում է 477 մլն մարդ (2,8 տոկոս նվազում)։

2022 թվականին Չինաստանի բնակչությունը վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ սկսել էր կրճատվել։ 12 ամսվա ընթացքում բնակչության թվաքանակը նվազել էր 850 հազարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am