Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի. Արմեն Աբազյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ  Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալներն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ազատվում են զինվորական ծառայության պաշտոններից և նշանակվում են նույն օրենքով սահմանված կարգով՝ որպես հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք: Սույն կետով նախատեսված պաշտոնատար անձանց ազատումը և նշանակումը կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am