Պաշտոնական

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

2 րոպեի ընթերցում

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ հունվարի 10-ին կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին ներկա են եղել նաև ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի 2023 թվականի վերջնաժամկետ ունեցող միջոցառումների ընթացքը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել էներգետիկայի, աղետների կառավարման, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտներում իրականացվող միջոցառումներին:

Նշվում է, որ նիստի արդյունքներով փոխվարչապետը հանձնարարականներ է տվել միջոցառումների համար պատասխանատու գերատեսչություններին՝ շեշտելով ՀԸԳՀ-ով նախատեսված բարեփոխումների իրականացման կարևորությունը քաղաքացիների կյանքի որակի բարելավման տեսանկյունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում