Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Հունաստանը ֆինանսապես կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Հունաստանը ֆինանսապես կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

ԵՐԵՎԱՆ,10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հունաստանը շուտով իրականացնելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին ասաց Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, նրանց կարիքները հոգալուն, մասնավորապես՝ կեցության, բնակարանի ապահովման մասով խնդիրների լուծմանը: Այն կառնչվի նաև ԼՂ-ում քրիստոնեական, մշակութային վայրերի պահպանության խնդրին:   

Մենք միանշանակ կողմ ենք, որ ԼՂ-ում քրիստոնեական վայրերը պահպանվեն, և ուզում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունն իր տեղում լինի՝ բացահայտելու այն վնասները, որ այս վայրերը կրում են և կարող են կրել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ Հունաստանը միշտ պատրաստակամ է աջակցելու։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am