ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան
1 րոպեի ընթերցում
![ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/01/1127583.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հունվարի 8-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄԷ նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը, պաշտոնատար այլ անձինք։