Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

30 հրթիռ է արձակվել Սիրիայի արեւելքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազայի ուղղությամբ. Al Mayadeen

30 հրթիռ է արձակվել Սիրիայի արեւելքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազայի 
ուղղությամբ. Al Mayadeen

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգի «Ալ Օմար» նավթային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։

«Հրթիռակոծությունն իրականացվել է Դեյր էզ Զորից արևելք ընկած «Ալ Օմար» նավթային հանքավայրի ամերիկյան բազայի վրա»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Նշվում է, որ ամերիկյան բազայի ուղղությամբ արձակվել է 30 հրթիռ. արձակումն իրականացվել է Սիրիայի տարածքից։

Պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից ի վեր Իրաքում միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ի, ինչպես նաև Սիրիայում գտնվող ամերիկյան զորքերի բազաները կանոնավոր կերպով ենթարկվում են հարձակումների, որոնց համար պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող շիա զինված խմբավորումները։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am