Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Իսրայելի վարչապետը կոշտ է արձագանքել իր հասցեին Էրդողանի հայտարարությանը

Իսրայելի վարչապետը կոշտ է արձագանքել իր հասցեին Էրդողանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն  դեկտեմբերի 27-ի իր ելույթում կտրուկ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Իսրայելի վարչապետը Էրդողանին մեղադրել է քրդերի ցեղասպանության իրականացման մեջ և համարել ռեկորդակիր  իր վարչակարգին ընդդիմացող կալանավորված լրագրողների թվով՝ հավելելով, որ նա վերջինն է, ով կարող է բարոյականության դասեր տալ իրենց։

Նեթանյահուն  հավելել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կռվում են Համասի դեմ, որին Էրդողանը գովում է և բազմիցս հյուրընկալել է։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը քննադատել էր Նեթանյահուին՝ հերթական անգամ համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am