Տարածաշրջանային

Ռաիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Ռաիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Է IRNA գործակալությանը, այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին

Հեռախոսազրույցի ընթացքում Ռաիսին շնորհավորել է Աբդել Ֆաթթահ աս Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը ՝ ընդգծելով իսլամական միասնության կարևորությունը:

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև հարցերի վերջնական կարգավորման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում