Քաղաքականություն

ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը․ ԱԺ հանձնաժողովը հաստատեց նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը․ ԱԺ հանձնաժողովը հաստատեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, այլ ոչ թե նախագահը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։

««Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ Ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն՝ պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են նախագահի կողմից։ Նախագծի շրջանակներում վերանայել ենք գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազատումը իրականացվի վարչապետի կողմից։ Այս պայմաններում հնարավոր կլինի ապահովել արդեն «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխանությունը, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի կարգավորումներին համապատասխանությունը»,- ասաց Հարությունյանը։

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց նախագիծն արտահերթ նիստում ընդգրկելու հարցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում