Պաշտոնական

Փաշինյանը և Հունգբոն մտքեր են փոխանակել զարգացող աշխատաշուկայի մարտահրավերների հաղթահարման քայլերի շուրջ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը և Հունգբոն մտքեր են փոխանակել զարգացող աշխատաշուկայի մարտահրավերների հաղթահարման քայլերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Աշխատանքի միջազգային կազմակերպության միջև համագործակցությունը, կազմակերպության կողմից փորձագիտական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ոլորտում առկա խնդիրների վերհանման ու անհրաժեշտ կարգավորումների և բարեփոխումների իրականացման նպատակով:

Այդ համատեքստում, զրուցակիցները հույս են հայտնել, որ Երևանում անցկացված «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում արդյունավետ քննարկումները կնպաստեն ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Ըստ աղբյուրի՝ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության քայլերին և ընդգծել միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել սոցիալական արդարության, զարգացող աշխատաշուկայի մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավորությունների ու քայլերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում