Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Զելենսկին «անկեղծ» զրույց է ունեցել Օրբանի հետ Արգենտինայի նախագահի երդմնակալությանը

Զելենսկին «անկեղծ» զրույց է ունեցել Օրբանի հետ Արգենտինայի նախագահի 
երդմնակալությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը դեմ է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը, Բուենոս Այրեսում կարճատև հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկու քաղաքական գործիչներն էլ այնտեղ են եղել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանը։

Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 10-ի երեկոյան տեսաուղերձում Հունգարիայի վարչապետի հետ զրույցն անվանել է «անկեղծ»։

«Դա շատ անկեղծ զրույց էր, որը կենտրոնացած էր մեր եվրոպական հարցերի շուրջ», - ասել է Զելենսկին։

Համացանցում տարածվել է երկու ղեկավարների՝ բավական աշխույժ զրույցի տեսանյութը։

Այս շաբաթ Եվրոպական խորհուրդը պետք է քննարկի ԵՄ-ին անդամակցության շուրջ Կիևի հետ բանակցություններ մեկնարկելու հարցը, ինչին Օրբանը դեմ է արտահայտվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am