Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Երևանից արձագանքել են ռուսական կողմի պնդմանը, թե Հայաստանն Արևմուտքից անորակ սպառազինություն է գնում

Երևանից արձագանքել են ռուսական կողմի պնդմանը, թե Հայաստանն 
Արևմուտքից անորակ սպառազինություն է գնում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանն արձագանքել է ռուսական կողմի մեկնաբանություններին, թե Հայաստանն Արևմուտքից անորակ զենք է ձեռք բերում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա նշել է, որ Հայաստանը շատ լավ ուսումնասիրում է, թե ինչ զինամթերք է ձեռք բերում, և այդ հարցում կա գործընկերային փոխվստահություն։

«Ես մասնագետ չեմ ռազմական ոլորտում, բայց կարծում եմ, որ Հայաստանը շատ լավ ուսումնասիրում է, թե ինչ զինամթերք է ձեռք բերում, և այն փոխվստահությունը, որ կա մեր և այն գործընկերների միջև, որոնք Հայաստանին որոշակի պաշտպանական միջոցներ են տրամադրում, կարծում եմ՝ շատ ապահով են: Այստեղ լրացուցիչ պարզաբանումների համար ես կառաջարկեմ խոսել պաշտպանական գերատեսչության հետ, որպեսզի վստահեցնեն, որ այդ մեկնաբանությունները, որոնք արվում են ռուսական կողմից, տրամաբանական և ստույգ չեն»,- ասաց Խանդանյանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի վերաբերյալ պայմանագրի չկատարմանը՝ Խանդանյանն ասաց, որ հանդիպումների և շփումների ընթացքում պատգամավորները ևս այդ հարցը պարզաբանում են։

«Հույս ունեմ, որ այդ հարցը գործընկերային մթնոլորտում կլուծվի, և այն պարտավորությունները, որոնք Ռուսաստանը ստանձնել է, որևէ կերպ կկատարի Հայաստանի նկատմամբ»,- նշեց Խանդանյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ԵԱՏՄ կամ ԱՊՀ շրջանակներում այդ հարցը ՀՀ վարչապետի մասնակցությամբ քննարկվի՝ Սարգիս Խանդանյանն ասաց.

«Վարչապետի մասնակցության վերաբերյալ առայժմ տեղեկատվություն չունեմ, բայց գիտեք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգը բավականին լայն է, և հնարավոր է նաև այդ հարցը քննարկվի, եթե լինեն երկկողմ հանդիպումներ»,- նշեց Խանդանյանը։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե կարող է Հայաստանը Ռուսաստանին դատի տալ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

«Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Գործնականում, ես ասացի, որ, մենք նպատակ ունենք գործընկերային մթնոլորտում բոլոր հարցերը կարգավորել»,- եզրափակեց Խանդանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am