Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Երևանում հույս ունեն, որ արտահերթ ընտրություններն Ադրբեջանի համար բանակցություններից խուսափելու պատրվակ չեն լինի

Երևանում հույս ունեն, որ արտահերթ ընտրություններն Ադրբեջանի համար 
բանակցություններից խուսափելու պատրվակ չեն լինի

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հույս է հայտնում, որ Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների գործընթացը չի լինի Բաքվի համար հերթական պատրվակը՝ հայ-ադրբեջանական բանակցություններին չմասնակցելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանում հաջորդ տարի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացումը և ինչպե՞ս է դա ազդելու բանակցային գործընթացի վրա։

«Հույս ունեմ, որ Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների գործընթացը Բաքվի համար չի լինի հերթական պատրվակը բանակցություններին չմասնակցելու համար։ Թե ինչ ներքաղաքական պատճառներ ունի՝ չեմ կարող պատասխանել։ Ինձ համար ևս դա անսպասելի էր»,- ասաց Խանդանյանը՝  հավելելով, որ պետք է սպասել և հասկանալ, թե որն էր այս որոշման պատճառը։

Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Նման հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am