Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Մեքենաները հիմնականում անցնում են Լարսի անցակետով. Քերոբյանը՝ առաջացած խնդիրների վերաբերյալ

Մեքենաները հիմնականում անցնում են Լարսի անցակետով. Քերոբյանը՝ 
առաջացած խնդիրների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետում առաջացած խնդիրը եղել է ուժեղացված հսկողության արդյունք, այժմ հայկական մեքենաները հիմնականում անցնում են Լարսի անցակետով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:

«Այս պահին մեքենաները հիմնականում անցնում են Լարսի անցակետով: Խնդիրներն առաջացել են ուժեղացված հսկողության արդյունքում Լարսի անցակետում, որից հետո մենք նախաձեռնել ենք քննարկումներ մի քանի մակարդակներում՝ խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ: Անցյալ շաբաթ օրը մեքենաների թողունակությունը վերականգնվեց»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը վստահեցրեց, որ կառավարության համար շատ կարևոր է, որ Հայաստանում արտադրված ապրանքները լինեն բարձրակարգ՝ ոչ միայն որպեսզի հասանելիությունն այդ շուկաներին լինի ավելի մեծ ու ավելի լավ գնով, այլ նաև Հայաստանի բնակչության համար: «Այդ առումով մենք վճռական ենք, որ հնարավորինս կարճ ժամանակում Հայաստանում արտադրվող ապրանքները դառնան բարձրակարգ, բարձր ստանդարտների»,-նշեց նա:

Վերջին շրջանում Վերին Լարսի անցակետում գյուղմթերք ու այլ ապրանքներ Ռուսաստան արտահանող հայկական բեռնատարները խնդիրների էին բախվել, օրեր շարունակ հայկական բեռնատարները Վերին Լարսի անցակետի հերթերում էին:

«Ռոսսելխոզնադզոր»-ը (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ 2023 ընթացքում Հայաստանից մատակարարված ծաղկի և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերի աճ։

Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն էր հրավիրել՝ ՀՀ-ից Ռուսաստան արտահանման խնդրի հարցով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]