Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար
1 րոպեի ընթերցում
![Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1125624.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն-ից:
Փակ էԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ էմիայն բեռնատարների համար։