Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն արդյունավետ և արդյունքահեն է համարում Հարմարվողականության հիմնադրամի հետ համագործակցությունը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն արդյունավետ և արդյունքահեն է համարում Հարմարվողականության հիմնադրամի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)-ին մասնակցության շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հարմարվողականության հիմնադրամի ղեկավար Միկո Օլիկայնենի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հարմարվողականության հիմնադրամի հետ համագործակցությանը՝ այն որակելով արդյունավետ և արդյունքահեն։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ կարևորել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումների և ծրագրերի իրականացումը։

Նշվում է, որ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը 2016 թվականին հավատարմագրվել է որպես հիմնադրամի 25-րդ Ազգային իրականացնող մարմին, ինչով Հայաստանը դարձել է Արևելյան Եվրոպայից և Հարավային Կովկասից հիմնադրամին մասնակից առաջին երկիրը։

Հավատարմագրումը հնարավորություն է ստեղծել Հայաստանին մշակել հարմարվողականության և կայունության կոնկրետ ծրագրեր կլիմայի նկատմամբ իր առավել խոցելի համայնքների համար, ինչպես նաև ապահովել պոտենցիալ մոդելներ, որոնք տարածաշրջանի այլ երկրները կարող են ընդօրինակել:

Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագիրը, «Ապագա առաջնորդների ներգրավում․ երիտասարդների համար հարմավողականության հիմնախնդիրների և լավագույն փորձ» թվային կրթական մոդուլի ստեղծումը, «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» ծրագիրն արդեն ավարտվել է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am