Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ռուբենսի՝ նախկինում անհայտ կտավը աճուրդի կհանվի Վարշավայում

Ռուբենսի՝ նախկինում անհայտ կտավը աճուրդի կհանվի Վարշավայում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի (1577-1640) «Սուրբ ընտանիքը» նախկինում անհայտ կտավը Վարշավայում աճուրդի կհանվի Polswiss Art աճուրդի տան կողմից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

«Հետազոտությունները ցույց են տվել, որ անհայտ այդ նկարը դեռ ներառված չէ Պիտեր Պաուլ Ռուբենսի ստեղծագործությունների կատալոգում: Անշուշտ, դա դուրս է գալիս արվեստի (գործերի) շուկայի շրջանակներից և հետաքրքրություն կառաջացնի լեհական և արտասահմանյան գիտական ​​շրջաններում», - ասել է Polswiss Art-ի ներկայացուցիչ Մաժենա Կարպինսկայան:

Նկարը Վիեննայում գնել է լեհ կոլեկցիոներներից մեկը, ընդ որում՝ ո՛չ վաճառողը, ո՛չ էլ գնորդը պատկերացում չեն ունեցել, թե դա ինչ արժեք է ներկայացնում: Հետագայում ամենաժամանակակից տեխնիկական մեթոդներով կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կտավը ոչ միայն նկարվել է Ռուբենսի արվեստանոցում, այլև պատկանում է նկարչի վրձնին։

«Սուրբ ընտանիքը» նկարում նկարիչը պատկերել է մանուկ Հիսուսին՝ նստած Մարիամ Աստվածածնի գրկում, որի թիկունքին  կանգնած է Սուրբ Հովսեփը՝ մի ձեռքը մորուքին։ Ենթադրվում է, որ Ռուբենսն այս կտավը նկարել է 1630 թվականին Ամստերդամում։

Ներկայում կտավը գտնվում է Լեհաստանում՝ մասնավոր հավաքածուներից մեկում։ Այն աճուրդի կհանվի դեկտեմբերի 12-ին։

Լոտի մոտավոր արժեքը գնահատվում է 4-6 միլիոն զլոտի (մոտ 1-1,5 միլիոն դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am