Հասարակական

Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունը օգնություն է տրամադրել Տեղ համայնքում հաստատված ԼՂ փախստականներին

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունը օգնություն է տրամադրել Տեղ համայնքում հաստատված ԼՂ փախստականներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Polish Aid-ի շրջանակներում Տեղ համայնքում հաստատված Լեռնային Ղարաբաղի փախստականներին նյութական օգնություն է տրամադրվել։ Օգնության փոխանցումը կազմակերպվել է «Հայկական Կարիտաս»-ի աջակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից, մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ խոսքը 49 ընտանիքի 189 անդամների մասին է, որոնցից 77-ը երեխաներ են: Օգնությունը ներառել է էլեկտրական տաքացուցիչներ, անկողնային և հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև հագուստ: Յուրաքանչյուր ընտանիք ստացել է մի տաքացուցիչ, իսկ մնացածն՝ ըստ անդամակազմի:

Տեղ համայնքը ներառում է 7 գյուղ' Կոռնիձոր, Տեղ, Արավուս, Քարաշեն, Խոզնավար, Վաղատուր և Խնածախ:

Polish Aid-ը Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունն է, որը գործունեություն է ծավալումզարգացող երկրներում: Քաղաքական և տնտեսական վերափոխման ընթացքում Լեհաստանն օգտվել է այլ երկրների, միջազգային կառույցների և կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունից: Այժմ, երբԼեհաստանը ՄԱԿ-ի, Եվրամիության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության աջակցության կոմիտեի անդամ է, ինքն է դարձել զարգացմանն օգնելու դոնոր:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում