Հասարակական

Տնտեսագիտական համալսարանի  «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տոնում է 10-ամյա հոբելյանը

3 րոպեի ընթերցում

Տնտեսագիտական համալսարանի  «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տոնում է 10-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տոնում է իր 10-ամյա հոբելյանը։ Այս առիթով համալսարանում նոյեմբերի 10-ին կազմակերպվել է «ՀՀ տնտեսության ներառական զարգացման ուրվագծեր» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնյաներ, բուհի ակադեմիական կազմի անդամներ, հյուրեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տնտեսագիտական համալսարանից, բացման խոսքով հանդես է եկել ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և, ողջունելով ներկաներին, մասնավորապես ասել․ «Շնորհակալություն, որ «Ամբերդի» 10-ամյակին նվիրված գիտական միջոցառման շրջանակում այս ուրախ օրը մեզ հետ եք։ Այսօր իսկապես մեզ համար առանձնակի հիշարժան օր է, քանի որ Տնտեսագիտական համալսարանը տոնում է իր «զավակի» 10-ամյա հոբելյանը։ Մեկ տասնամյակ առաջ մի քանի իդեալիստ էնտուզիաստներ, այս գաղափարով տոգորված, որոշեցին, որ ՀՊՏՀ-ն պետք է ունենա իր հետազոտական ուղեղային կենտրոնը, և անցած տասնամյակում «Ամբերդը» իր ուրույն տեղը նվաճեց տնտեսագիտական մտքի գիտահետազոտական միջավայրում»։

Ռեկտորն ընդգծել է, որ «Ամբերդը» կարողացել է վերաճել ուղեղային այնպիսի կենտրոնի, որն առաջատարներից մեկն է ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում և արդեն մի քանի տարի հաստատուն կերպով իր դիրքերն է ամրապնդում ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանիշերում։ «Այս նշանակալի ձեռքբերումների հիմքում մի ողջ թիմի հետևողական աշխատանք է, գիտության և կրթության նվիրյալների ջանքեր»,- նշել է Դիանա Գալոյանը և շնորհակալական ուղերձներ հանձնել կենտրոնի նախկին և ներկա տնօրեններին։

Ըստ աղբյուրի՝ հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի աշխատանքը բարձր գնահատելու համար և ներկայացրել հոբելյանական միջոցառման օրակարգը՝ խոսքը փոխանցելով փորձագետներին։ Կենտրոնի փորձագետներ, տ․գ․թ․ Նարեկ Կարապետյանը, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Քթոյանը և տ․գ․թ․ Անի Խաչատրյանը հանդես են եկել զեկուցումներով, համապատասխանաբար, «Տնտեսական աճի ներառականություն․ ի՞նչ անել», «Տարածքային անհամաչափ զարգացման խորացող խնդիրները․ վտանգավոր անհամամասնություն» և «Աղքատություն, զբաղվածություն, կրթություն, եկամուտների բևեռացվածություն» թեմաներով։

Ելույթներից հետո ծավալվել է հարց ու պատասխան, մտքերի փոխանակություն։

Նշվում է, որ կլոր սեղան-քննարկումն իր ելույթով եզրափակել է ռեկտոր Դիանա Գալոյանը՝ շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման և արժեքավոր դիտարկումների համար։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում