Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Արարատ Միրզոյանը և Օդրի Ազուլեն կարևորել են Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ- ի փաստահավաք առաքելություն ուղարկելը  

Արարատ Միրզոյանը և Օդրի Ազուլեն կարևորել են Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-
ի փաստահավաք առաքելություն ուղարկելը

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում նոյեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի 42-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման հետևանքներին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից ավելի քան 100 հազար փախստականների առաջնային կարիքներին արձագանքի ուղղությամբ։ Նախարար Միրզոյանը կարևորել է տեղահանված շուրջ 21 հազար դպրոցահասակ երեխաների կրթության իրավունքի իրացումը՝ նշելով, որ նրանց մեծ մասի համար արդեն իսկ ապահովվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արագ արձագանքը և բռնի տեղահանված փախստական երեխաների կրթական կարիքների գնահատման նպատակով կազմակերպության կողմից հրատապ առաքելության Հայաստան գործուղումը։

Ըստ աղբյուրի՝ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդրին։ ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել դրանց ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով մշակութային հուշարձանների պահպանությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընգծվել է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով։

Նշվումմ է, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև փոխգործակցության օրակարգային նաև այլ հարցեր։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am