ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պատրաստ է նպաստել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, ինչը հնարավոր է սևծովյան էլեկտրական մալուխի տարածաշրջանային ծրագրին Հայաստանի մասնակցության պարագայում։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստանի պատրաստակամությունը նպաստել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, ինչը հնարավոր կլինի սևծովյան էլեկտրական մալուխի տարածաշրջանային ծրագրին Հայաստանի մասնակցության պարագայում»,- ասաց Միրզոյանը։